Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանիների փոխչեմպիոն

Սպորտ
a1liana

Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշային կարգում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:   Երկամարտում հայ մարզուհին գրանցել է 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի արդյունքն է 225 կգ (96+129)։ Երրորդ տեղը գրավել է էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110)։   Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Երեկ 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գեւորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը: