Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթը՝ քրեակատարողական հիմնարկում

Պաշտոնական
2-12

ՀՀԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների առաջարկով, հիմնարկիպետ, արդարադատության գնդապետ Վ․ Առաքելյանի որոշմամբ կազմավորվեց մշակութային ինքնագործ միավորում, որի անդամները հիմնականում զբաղվում են նկարչությամբ, քանդակագործությամբ և յուրահատուկ ոճի այլ աշխատանքներ ստեղծելով: Նախաձեռնության առաջնային նպատակն է բացահայտել և զարգացնել ստեղծագործական ձիրք ունեցող դատապարտյալների ունակություններ նո ւհմտությունները, արվեստի տարատեսակ միջոցներով առավել հաղորդակից դարձնել գեղեցիկին և այդ գեղեցիկի միջոցով հնարավորություն տալ նրանց ինքնարտահայտվելու։ Նախատեսված է հետագայում կազմակերպել նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ինքնագործ միավորման անդամների աշխատանքները:   ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին