Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարգացող երկխոսությամբ չնչին բարեփոխումներ կլինեն մարդկանց առօրյա կյանքում. ԵԱՀԿ նախագահ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
laychak

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար  Միրոսլավ Լայչակը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել:  Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը աջակցում է կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին՝ հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ: «Հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ հիմք է հանդիսանում դրանցից տուժած մարդկանց կարիքները, իրավունքները և կամքը հաշվի առնել: ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել կոր գոտիներ, որոնք շարունակում են անհասանելի մնալ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների համար: Հիմնարար ազատությունները համընդհանուր են և տարածվում են բոլոր մարդկանց վրա, առանց որևէ բացառության: Այս սկզբունքը հավասարապես տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»:  ԵԱՀԿ գործող նախագահն էլ ելույթում շեշտեց՝ ողջունում է, որ սահմանին տիրող բռնությունը նվազել է, վստահ է, որ այդ ամենը կնպաստի համակողմանի  գործընթացի իրականացմանը՝ խաղաղ կարգավորման նպատակով: «Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը լուծված չէ, բայց վստահ ենք, որ փուլային մոտեցումը և զարգացող երկխոսությունը կբերի այն չնչին բարեփոխումները մարդկանց առօրյա կյանքում: Սա հնարավոր է ապահովել»:  Լրագրողի դիտարկմանը, թե որպես  ԵԱՀԿ գործող նախագահ, որը  տարածաշրջանում կոչ է անում խաղաղություն, բայց Սլովակիայի սպառազինությունը հայտնվում է Ադրբեջանում, առանց վերջնական օգտագործման փաստաթղթում նշվելու, և դրանով տարածաշրջանում նպաստում է  սպառազինությունների մրցավազքին, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, և Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, որպեսզի վերջնական  հասցեատիրոջը պարզեն, Միրոսլավ Լայչակը պատասխանեց. «Մենք տեղեկացվել ենք իրավիճակի վերաբերյալ  հայ դիվանագիտական առաքելության կողմից, անցյալ տարվա օգոստոսին էկոնոմիակայի նախարարության հետ միասին ուսումնասիրություն են իրականցրել, համենայնդեպս ուսումնասիրության ընթացքում  սլովակիական կողմից որևէ սխալ չեն գտել: Իսրայելի և Սլովակիայի միջև առանձին համաձայնագիր է եղել և առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողը Իսրայելն է: Մենք հարցը մի քանի անգամ քննարկել ենք ներառյալ  նախարար Մնացականյանի հետ և կարծում եմ՝ գործը փակ է: Մենք ամեն ինչ միմյանց մանրամասնորեն բացատրել ենք,  հասկացել ենք միմյանց և կարծում եմ այս քննարկումը դադարել է և չի շարունակվել»: Իսկ Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ հարցը օրակարգում եղել է,  Հայաստանը տարածաշրջանում չի ողջունում սպառազինությունների մրցավազքը, շնորհակալ է  Միրոսլավ Լայչակին, որ կարողացել են ներգրավվել նման երկխոսության մեջ: