Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում (տեսանյութ)

Տնտեսություն
kashi

Բիզնես Արմենիայի աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցումեն առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։ Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պայուսակ և աքսեսուարներ արտադրող 2  ընկերություններ և կաշվի վերամշակման գործարանը.  «MosShoes»-ը կաշվե արտադրանքի ցուցադրությամբ մասնագիտացված խոշորագույն էքսպոն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Այն անցկացվում է տարեկան չորս անգամ։ Ցուցահանդեսը տարեկան հյուրընկալում է շուրջ 12 000 խոշոր գնորդների ու ոլորտի մասնագետների։ Հանրային կապերի թիմ