Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Ֆինլանդիա հանդիպման տոմսերը վաճառքում են

Սպորտ
sport-hajastan-finlandia

Մարտի 26-ին, ժամը 21:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի ԵՎՐՈ-2020-ի Հայաստան - Ֆինլանդիա ընտրական հանդիպումը: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տոմսերը կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային եւ հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների սահմնավել են տոմսերի հետևյալ գները. Հյուսիսային եւ հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ Արեւելյան տրիբունա՝ 3000 - 5000 դրամ Արեւմտյան տրիբունա՝ 7000 - 9000 դրամ