Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի ազգականները ցանկանում են պահպանել իրենց պաշտոնները. Արսեն Ավետիսյան (տեսանյութ)

Սպորտ
sport-tekvando-12.03.

Թաեկվոնդոյի «Տորք» ակումբի նախագահ Արսեն Ավետիսյանի կարծիքով Հայաստանի թաեկվոնդոյի ֆեդերացիայում այսօր լուրջ խնդիրներ են ձագել: «Անցած տարվա նոյեմբերի 4-ին պետք է տեղի ունենար ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունները, սակայն դա այդպես էլ չանցկացվեց ՀԹՖ-ի կողմից: Դա նշանակում է, որ չկա օրինական նախագահ, փոխնախագահ, հավաքականների մարզիչներ եւ այլն: Արդեն հինգ ամիս է մենք փորձում ենք այդ հարցին լուծում տալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության օգնությամբ, բայց դեռեւս չի ստացվում: Պատճառն այն է, որ ֆեդերացիան երկար ժամանակ ղեկավարում են Մանվել Գրիգորյանն ու իր որդին՝ Կարեն Գրիգորյանը (առաջինը ֆեդերացիայի պատվավոր նախագահն է, երկրորդը՝ նախագահը – հեղ.): Նախկինում նախագահի ընտրություններին մասնակցել են 70-75 պատվիրակներ, որոնցից 15-ն մարզիչներ էին, իսկ մնացածը՝ երկրապահներ: Այդպես, անօրինական ճանապարհով, իրենք նախագահ են ընտրել՝ ում որ ցանկացել են: Ներկայումս ընդհանրապես չկա նախագահության կազմ, անդամների ցուցակ եւ չգիտենք ինչ կազմով ենք մասնակցելու: Վերջին հինգ տարիներին թաեկվոնդոյի 8 ակումբ է գործել Հայաստանում: Մենք առաջարկում են հենց այդ կազմով էլ մասնակցել ընտրություններին, սակայն ներկայիս ղեկավարները ձգձգում են այդ գործընթացը, քանի որ ցանկանում են իրենց 4 ակումբները տրոհել, դարձնել 20 ակումբ եւ ձայների առավելություն ստանալ», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վաստակավոր մարզիչը: «Ա1+»-ի հարցին, թե որն է ներկայիս ղեկավարների նպատակն այդ պաշտոնում մնալու համար, բանախոսը նշեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ այժմ քրեական գործ է հարուցված թաեկվոնդոյի ֆեդերացիայի դեմ, ուստի միայն գործի ավարտից հետո կարող է անդրադառնալ այդ հարցին: Արսեն Ավետիսյանը հավելեց, որ մոսկվայաբնակ գործարար Ահարոն Պապոյանը, որը նախկինում եղել է թաեկվոնդոյիստ, պատրաստ է ֆինանսական օգնություն ցույց տալ ֆեդերացիային, եթե իրեն միաձայն ընտրեն նախագահ: Մանրամասները՝ տեսանյութում