Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը՝ դաշնակիցների հարցում. Ջեյմս Ապաթուրայ (տեսանյութ)

Քաղաքականություն
NATO-1

«Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը վերջին տարիների ընթացքում զարգացել է»,-այսօր «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում Ֆրանսիական համալսարանում ասաց  ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Ապաթուրայի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցությունը քաղաքական է եւ գործնական. «Քաղաքական երկխոսությունը ակտիվ է, պետք է շարունակվի, ընդլայնվի, խորանա: Ես նշեցի նաեւ գործնական գործընկերության մասին: Յուրաքանչյուր տարի մոտ 50 ուսուցման գործողությունների են մասնակցում հայ մասնակիցները: Մենք պայքարում ենք նաեւ կոռուպցիայի դեմ: Հայաստանը կա նաեւ ինտեգրության աջակցման ծրագրում: Մենք աշխատում ենք կրթության բնագավառը բարեփոխելու համար: Երրորդը՝ կինն ու անվտանգություն ուղղությունն է, աշխատում ենք այնպես անել, որ կանայք եւ տղամարդիկ որոշումներ կայացնելու հավասար իրավունք ունենան: Այսօր ՆԱՏՕ-ն աշխատում է նաեւ ահաբեկչության դեմ»: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը եւս մեկ անգամ նշեց, որ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի Հանրապետության ընտրությունը՝ դաշնակիցների հարցում: Ջեյմս Ապաթուրայի խոսքով՝ խնդիր չկա ԵԱՏՄ անդամ լինելու եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության համար: «Մենք զարգացել ենք երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո: Մենք դժվար ժամանակներ ենք անցնում: Մեր թեմաներից մեկը՝ Ռուսաստանի հետ գործողությունների կառավարումն է: ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանի հետ  երկխոսությունը շատ կարեւոր է»: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ն այս պահին բարեփոխվում է, որպեսզի ավելի լավ պայքարի այսօրվա սպառնալիքների դեմ, օրինակ՝ կիբեռհարձակումների, նաեւ ահաբեկչության դեմ է պայքարում: