Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԴԽ-ն որոշել է համալրել դատավորների թեկնածուների ցուցակը

Պաշտոնական
BDX

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ՝ արձանագրել է, որ անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ 23, քրեական մասնագիտացմամբ բաժինը՝17, իսկ վարչական մասնագիտացման բաժինը՝ 2 թեկնածուներով: http://bit.do/eLP2N Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգմանը մասնակցել ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ /հասցեն՝ք.Երևան, Վ.Սարգսյան 5, 5-րդհարկ, 53 սենյակ, հեռ. 010 511 778, 010 511 768/՝մինչև 2019 թվականիմարտի 28-ըներառյալ: Հավակնորդներին ներկայացվող պահանջների և նախատեսվող փաստաթղթերի մասին մանրամասները ներկայացված են Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 27-ին տարածած հայտարարության մեջ:http://bit.do/eLP2g     Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն