Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարդաշեն» ՔԿՀ գրադարանը համալրվել է մոտ ութ տասնյակ գրքերով

Հասարակություն
1-12-1

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանի Հանրապետությունում շուրջ մեկ տասնամյակ է՝ նշվում է որպես Գիրք նվիրելու  օր: Այն արդեն ամրագրվել է մեր հասարակության մեջ և համարվում է ընթերցասեր զանգվածի սիրելի ու սպասված տոնը: Ավանադական դարձած Գիրք նվիրելու օրվա ընդգրկվածությունը չշրջանցվեց նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում. «Բուկինիստ» ՍՊԸ-ն, տնօրեն Խաչիկ Վարդանյանի գլխավորությամբ, ընդառաջելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների խնդրանքը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հիմնարկի գրադարանին նվիրեց մոտ ութ տասնյակի հասնող գրքեր՝ սկսած հայ ժամանակակից հեղինակներից մինչև հայ և օտարալեզու դասականներ, ցանկում ընդգրկված են նաև փաստավավերագրական, գիտական թեմաներով գրքեր: Խ. Վարդանյանը հայտնեց նաև իր պատրաստակամությունը գրքերով համալրելու այլ քրեակատարողական հիմնարկների գրադարաններ ևս: Այս երևույթը հերթական միջոցառումն է նպաստելու անազատության մեջ գտնող անձանց ինքնազարգացմանը, վերասոցիալականացմանը, հոգևոր և մշակութային արժեքների բարձրացմանը: ՔԿՎ