Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերենա Ուիլյամսը չի կարողացել ավարտին հասցնել խաղը (տեսանյութ)

Սպորտ
sport-tenis-serena

Ամերիկաց հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ինդիան-Ուլեսի մրցաշարի 3-րդ փուլում չի կարողացել ավարտին հասցնել Գարբին Մուգուրուսայի հետ հանդիպումը եւ հրաժարվել է հետագա պայքարից: «Հանդիպումից առաջ ես լավ չէի զգում ինձ, իսկ արդեն խաղի ժամանակ ամեն րոպեից հետո ավելի էր վատանում վիճակս: Ես գլխապտույտ ունեցա, բացի այդ հոգնածություն էի զգում: Չնայած խաղը լավ սկսեցի, բայց ֆիզիկապես առողջ չէի: Ես ժամանակ ունեմ վերլուծելու կատարվածը եւ պատրաստվելու Մայամիի մրցաշարին», - Սերենա Ուիլյամսի խոսքերը մեջբերել է կանանց թենիսի միության պաշտոնական կայքը: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սերենա Ուիլյամսն անցկացրել է 10 հանդիպում, որից 8-ում հաղթանակ է տարել եւ կրել է ընդամենը 2 պարտություն: