Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձագետները վերլուծում են «վտանգավոր հատվածները». ԵՄ (տեսանյութ)

Տնտեսություն
Eu-finance

2018 թվականի հունիսի 1-ից պայմանական կիրարկման փուլի մեջ մտած ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսում է, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է մոտարկի ԵՄ մի շարք չափանիշներ: Մասնավորապես ԵՄ-ն ու Հայաստանը միասին մշակում և առաջարկում են մոտարկման նախնական ճանապարհային քարտեզներ, որպեսզի Հայաստանը առանցքային ոլորտներում ազգային օրենսդրության մեջ արդյունավետորեն ներառի ԵՄ դիրեկտիվներ: Առաջնային ոլորտներում փոխադարձ համաձայնության ապահովման նպատակով մարտի 4-ից 8-ը Հայաստանում էր ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի օրենսդրության մոտարկմանը նվիրված «գործընկերային վերանայման» առաքելությունը #TAIEX - Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներքո: Փորձագետներն այժմ վերլուծում են ճանապարհային անվտանգության և իրավական դաշտի ներկա իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Հայաստանի որոշ «վտանգավոր հատվածներում», մասնավորապես՝ ուղիղ լայն քառագիծ ավտոմայրուղիներում, խոշոր շրջանցիկներում, ավտոբուսի կանգառներով և խանութներով շրջապատված մեծ խաչմերուկներում, հանրապետական Հ8 և միջպետական Մ5 նշանակության ավտոմայրուղիների խաչման հատվածներում վնասվածքների և մահացու դեպքերի քանակի նվազեցման ուղղությամբ: Այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ  գրասենյակի ՖԲ էջում։