Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ առաջին մտահոգիչ հայտարարությունն է, ոչ էլ վերջինը. Մարուքյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ մարտի 6-ին Ազգային ժողովի և Կառավարության  միջև տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները ներկա են եղել հարցուպատասխանին, ինչի իրավունքը օրենքով չունեին: «Իրավունք չունեին մոտենալ ԱԺ ամբիոնին, ընդհանրապես ներկա գտնվել դահլիճում, բայց կարգը խախտվել է, ավելին՝ պատասխանել են պատգամավորների հարցերին, ինչը Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է, որովհետև հարցուպատասխանին մասնակցում են միայն կառավարության անդամները  և միայն նրանք կարող են պատասխանել պատգամավորների հարցերին»:  ԼՀԿ-ն դիմել է նաև Ազգային ժողովի նախագահին, որպեսզի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խումբը ձևավորի և մեկնի Սիրիա՝ հումանիտար առաքելությանը այցելելու և այնտեղ պայմաններն ուսումնասիրելու համար, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար»: «Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով  էլ, որ դա լինի, պետք է անպայման ընթացակարգը պահպանվի, և պետք է անպայաման  խորհրդարանի միջոցով այն անցնի, սակայն այս պարագայում, առաջին անգամ խորհրդարանը շրջանցվել է»: Մարուքյանը նշեց, որ  այսօր տեղի է ունեցել Արտաքին հարաբերությունների և Պաշտպանության հանձնաժողովի միջև փակ նիստը, որտեղ քննարկվել է հարցը, բայց այն մերժվել է: Պատգամավորը անդրադառնալով օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, նշեց, որ այն մտահոգիչ է,  ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:  Մարուքյանը կրկին հաստատեց, որ ԼՀԿ-ն աջակցում է իշխանության այն մոտեցմանը, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա: «Ամենամտահոգիչ  ձևակերպումն այն է, որ ասվում է,  թե ԼՂ իրավական կարգավիճակի ապագա  որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, սա ըստ էության հակասում է հայկական կողմի նախկինում պահված այդ սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են  և դա  պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը միշտ սա պնդել է, որ սա տեղի ունեցած փաստ է,  և կրկին պնդել, որ պետք է հանրաքվե անցկացնել, նշանակում է, որ հաշվի չառնել այդ հանրաքվեն»: Մարուքյանը համոզված է՝ սա Փաշինյան-Ալիև առաջին հանդիպմանը նախորդող հայտարարություն է, որով փորձ են արել կողմերին տարբեր ուղերձներ հղել: «Կան թե՛ մտահոգություններ, թե՛ ողջույնի խոսքեր, բայց մի բան ակնհայտ է՝ ադրբեջանական կողմը ողջունել է այս հայտարարությունը, զուտ այն հանգամանքի բերումով, որ ասվում է՝ ֆորմատի փոփոխության  կամ ֆորմատում այլ կողմեր ներգարվելու  միակողմանի  նախաձեռնությունները չեն ողջունում»: