Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն խոստացել է «Յուվենթուսին» դուրս բերել չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ

Սպորտ
a1ronaldo-11.03.

«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղից առաջ կիսվել է իր ակնկալիքներով: «Աթլետիկոն» ուժեղ թիմ է, բոլորը գիտեն այդ մասին: Նրանք լավ պաշտպանվում են, ռիսկի չեն դիմում եւ օգտագորում են հակագրոհները: Սակայն մենք պատրաստ ենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար: Մենք մտադիր ենք մտնել չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում ոչ ոք չէր սպասում մեր պարտությանը, բայց ֆուտբոլում նման բաներ պատահում են: Մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում: Այժմ «Յուվենթուսը» մասնակցում է երկու մրցաշարերի`Ա Սերիային ու չեմպիոնների լիգային: Ես սիրում եմ խաղալ այդ մրցաշարերում, գոլեր խփել եւ օգնել թիմին», - մեջբերում է Ռոնալդուի խոսքերը իսպանական AS օրաթերթը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենթուս» - «Աթլետիկո» պատասխան հանդիպումը կկայանա վաղը, մարտի 12-ին: Առաջին խաղում իսպանական ակումբը հաղթանակ է տարել 2: 0 հաշվով: