Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել խաղին (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-1

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կկայանա 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում կընդունի 4-րդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին»:   Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ ընդհանրապես չի ընդգրկվել «Արսենալի» հայտացուցակում: Այդպիսով, մեր ֆուտբոլիստը բաց կթողնի իր նախկին թիմի հետ խաղը:   «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: Անգլիական ֆուտբոլի համակիրները խաղն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքեջում: