Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ դեբատը չպիտի վերածվի անձնական թշնամանքի». Բաբկեն Թունյան (տեսանյութ)

Տնտեսություն
babken

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին շատերն են հարցնում  հարցնում՝ ինչպե՞ս  է  վերաբերվում առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի  հակածխախոտային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով դրանց տնտեսական հետևանքները։  Բաբկեն Թունյանը որոշել  է հանրայնացնել այդ հարցի պատասխանը։ « Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար, որպես պաշտոնյա, ում համար առաջնային է մարդկանց առողջությունը։ Մենք էլ պիտի մեր գործը իդեալական անենք՝ որպես տնտեսական բլոկի պատասխանատուներ, տնտեսական շահերը առաջ տանողներ։ Իհարկե, դա չի նշանակում, որ Արսեն Թորոսյանը տնտեսության մասին չի մտածում, կամ ես ու մեկ ուրիշը՝ առողջության մասին։ Բայց մեր ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ բախման արդյունքում պիտի գանք օպտիմալ լուծմանը, որը լավագույնս կհավասարակշռի տնտեսական ու առողջապահական շահերը։ Ընդհանրապես, նման դեբատները իշխանության ներսում միջև (ասենք, ֆիննախ և էկոնոմիկայի նախարարություն) անհրաժեշտ են, որովհետև առանց դրա համակարգը չի կարող առողջ աշխատել։ Ու ոչ մի դեպքում այդ դեբատը, որքան էլ թեժ լինի, չպիտի վերածվի անձնական թշնամանքի կամ հակամարտության»,- գրել է նա։