Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում խաղային մարզաձեւեր չկան. Անահիտ Սարգսյան (տեսանյութ)

Սպորտ
sport-sargsyan-anahit

«Հայաստանում այսօր խաղային մարզաձեւեր չկան, հատկապես՝ կանանց թիմեր: Նախկինում ունեցել ենք խոտի հոկեյի, վոլեյբոլի, բասկետբոլի թիմեր: Այսօր, ավաղ, կանանց պրոֆեսիոնալ թիմեր չունենք: Չեմ կարող ասել, թե որոնք են պատճառները: Այնուամենայնիվ, հարկավոր է զարգացնել այդ ձեւերը», - այսօր «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց անվանի մարզուհի Անահիտ Սարգսյանը: Բասկետբոլի Եվրոպայի չեմպիոնուհին կարծում է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ ձեռնարկի մանկական սպորտը զարգացնելու համար: «Եթե ուզում ենք առողջ սերունդ ունենալ, ապա պետք է անվճար դարձնել մանկապատանեկան սպորտը: Չեմ կարծում, որ կրթության եւ սպորտի նախարարությունը չկարողանան միջոցներ գտնել այդ գործն իրականացնելու համար: Այդ հարցը պետք է բարձրացնել կառավարության առաջ», - նշեց Անահիտ Սարգսյանը: Ըստ հայտնի բասկետբոլիստուհու, Հայաստանում սպորտի թույլ զարգացվածությունը կապված է նաեւ թույլ քարոզչության հետ: «Վերջերս Երեւանում անցկացվել է բասկետբոլի միջազգային մրցաշար: Ավաղ, քաղաքում ես այսպես էլ չտեսա որեւէ պաստառ, ցուցանակ, գովազդ այդ մասին: Մարզասերները որ իմանային, հաստատ կայցելեին այդ խաղերին: Ես այդ մասին պատահակ եմ իմացել, իմ նախկին թիմակցից», - եզրակացրեց Անահիտ Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյությում: