Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել 14 լեգեոնականի

Սպորտ
a1havaqakan

Մարտի 23-ին եւ 26-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս) Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)          Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա) Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)      Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա) Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)                      Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան) Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ) Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Աթլետիկո Ուռական» (Արգենտինա)     Յուրա Մովսիսյան - առանց ակումբի