Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» պարտվեց «Ռենին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Սպորտ
a1miki-1-1

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում պարտվեց «Ռենին»: Հանդիպումը կայացավ ֆրանսիական ակումբի մարզադաշտում: Արդեն 4-րդ րոպեին անգլիացիների հարձակվող Ալեքս Իվոբին բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջում ֆրանսիացիները հավասարացրին այն: Ընմիջումից հետո, 65-րդ րոպեին, ինքնագոլի հեղինակ դարձավ «Արսենալի» ֆուտբոլիստ Մոնրեալը: Խաղավարտից երկու րոպե առաջ Իսմաիլա Սարը երրորդ գոլը խփեց հյուրերի դարպասը՝ 3:1: Ի դեպ, հանդիպման 41-րդ րոպեից «զինագործները» մնացել էին 10 ֆուտբոլիստով, քանի որ պաշտպան Սոկրատիսը երկրորդ դեղին քարտով հեռացվել էր խաղադաշտից: Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:   Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին, Լոնդոնում: