Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլավիկ Հայրապետյանը՝ ձմեռային ունիվերսիադայի լավագույն տասնյակում (տեսանյութ)

Սպորտ
a1gexasahq

Հայաստանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն ավարտեց ելույթները Կրասնոյարսկում ընթացող 29-րդ ձմեռային ունիվերսիադայում:   Այսօր կայացած ազատ ծրագրում մեր ուսանող մարզիկը մրցավարների կողմից ստացավ 214.30 միավոր եւ զբաղեցրեց 9-րդ տեղը: Նա ընդամենը 0.20 բալով հետ մնաց 8-րդ հորիզոնականում հայտնված ճապոնացի Շու Նակամուրայից:   Չեմպիոնի կոչումը նվաճեց իտալացի Մատեո Ռիցոն, որը 15 բալով առաջ անցավ 2-րդ տեղը զբաղեցրաց ռուսաստանցի Մաքսիմ Կովտունից: Բրոնզե մեդալը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Մորիսի Կվիտելաշվիլին: