Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Ռեն» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է մեկնարկային կազմում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1arsenal-evroliga-1

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:   Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Ֆրանսիայում ուժերը կչափի տեղի «Ռենի» հետ:   Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը տեղ է զբաղեցրել իր թիմի մեկնարկային կազմում:   «Ռեն» - «Արսենալ» խաղը կսկսի Երեւանի ժամանակով 21:55-ին: Ֆուտբոլասերները հանդիպումն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: