Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատի կանանց թիմը պարտվեց Հնդկաստանին

Սպորտ
sport-chess-astana-7.03.

Շախմտաի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած 3-րդ տուրում մեր շախմատիստուհիները մրցեցին Հնդկաստանի ընտրանու հետ եւ զիջեցին 1,5:2,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց, իսկ ահա Աննա Սարգսյանն ու Մարիա Գեւորգյանը տանուլ տվեցին իրենց մրցակիցներին: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը մնաց 2 միավորով եւ 5-րդ տեղից նահանջեց 7-րդ հորիզոնական: Վաղը կայանալիք 4-րդ տուրում մեր ընտրանին կհանդիպի առաջատարներից մեկի՝ Չինաստանի հետ, որը երեք անընդմեջ  հաղթանակ է տարել եւ իր ակտիվում ունի 6 միավոր: