Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ փոխնախագահը խոստացավ ընդունել Հրազդանի բնակչուհուն

Հասարակություն
serg2

2011 թվականից չարորակ ուռուցք ունեցող Հրազդանի բնակչուհի Այելիտա Խաչատրյանը կառավարության շենքի դիմաց հանդիպեց Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ Այելիտա Խաչատրյանը փոխխոսնակին ասաց, որ անմխիթար վիճակում է և վիրահատության կարիք ունի և պատշաճ ուշադրության չի արժանանում և իր բուժումը հնարավոր է միայն Ռուսաստանի Դաշնությունում։ Սիմոնյանն ի պատասխան ասաց. «Ասեք, ի՞նչ անեմ։ Առողջապահության նախարարի՞ն ասեմ։ Հարգելի՛ս, կգաք ինձ մոտ, համապատասխան կարգով նամակ կուղարկենք իրենց, թող իրենք գրավոր պատասխանեն»։ Հրազդանի բնակչուհին նշեց, որ նախկինում բազմիցս դիմել է և անբովանդակ պատասխան է ստացել։ Սիմոնյանը խոստացավ այս խնդրով քաղաքացու հետ անպայման, հանդիպել։ Նշենք, որ փետրվարի 21-ին Այելիտա Խաչատրյանը այս խնդրով կառավարության դիմաց հանդես էր եկել բողոքի ակցիայով։