Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորի պայուսակում հայտնաբերվել են արգելված իրեր ու թմրամիջոց

Պաշտոնական
1-10

Մարտի 1-ին՝ ժամը 12:00 սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ  Մ. Ն.-ի պայուսակից՝ նախօրոք պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, լիցքավորիչի 4 գլխիկ և 5 լար, 1 գալարալար, 5 ականջալար՝ գործարանային տուփերով և կենցաղային 2 դանակ։ Կալանավորված անձ Մ. Ն.-ն հիմնարկ էր ընդունվել Ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Մարտի 06-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի արգելագոտու տարածքում հայտնաբերել և առգրավել են ներնետված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էին 7 գր ընդհանուր քաշով սև, կոշտ զանգված, 11 գր ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգվածով հինգ փաթեթ, «B 8» գրառմամբ 2 սպիտակ դեղահաբ և քացախաթթվին բնորոշ հոտով հեղուկ՝ դեղի պլաստմասսե տարայում: Այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները տեղանքի զննությամբ հիմնական պատից 30 սմ հեռավորության վրա հայտնաբերել են կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում եղել են 13 գր ընդհանուր քաշով կանեփանման, կանաչավուն զանգված, 1 գր «B 8» գրառմամբ դեղահաբ, 4 գր քաշով սև, կոշտ զանգված, դեղանյութի համար նախատեսված սրվակ՝ 1/3 չափով լցված հեղուկով, 0.5 գր քաշով բյուրեղյա, սպիտակ զանգված, 0.4 գր քաշով սպիտակ, փոշենման զանգված, ինչպես նաև կպչուն ժապավենով փաթեթավորված 0.5 լ պլաստմասսե տարայով սպիրտին բնորոշ հոտով հեղուկ: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին