Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Լարսը փակ է

Կարևոր լուրեր Պաշտոնական
77229

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ձյուն է տեղում: Քեթիի լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 7-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն