Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղքատության հաղթահարման հիմնական միջոցը զբաղվածությունն է. Զարուհի Բաթոյան

Պաշտոնական
1-3-300x200

«Աշխատանքային իրավունքներիպաշտպանության ուղղությամբ արդենձեռնարկում ենք ակտիվ քայլեր, որպեսզիբոլոր այն բացերը, որոնք կան ոլորտում և մատնանշվում են ՄԻՊ-ի, տեղակա և միջազգային կառույցների  կողմից,  հնարավոր լինի լրացնել՝ պատշաճ կերպով», – այս մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: ԱՄԿ ազգային համակարգողը նախարարին է ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանում իրականացվող «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը, որն իրականացվումէ 2007 թվականից: «Աշխատանքային միջազգային չափորոշիչների հետ կապված՝ Հայաստանն ունի 29 վավերացված կոնվենցիա, սակայն խնդիր կա դրանց կիրարկման հարցում: Խոսքը, մասնավորապես, աշխատանքային տեսչության լուծարման մասին է: 2013 թ.-ից ընթացող փոփոխությունները բերել են նրան, որ այսօր ունենք միասնական տեսչություն, որը ծածկում է առողջապահության և աշխատանքի ոլորտը՝ մասնակիորեն, միայն աշխատանքի անվտանգության մասով: Աշխատանքի տեսչության լուծարումից հետո երկրում, փաստացի, չունենք որևէ մարմին, որը կապահովի աշխատանքային օրենսդրության կիրակումը», – ասել է նա: Նախարարը նշել է, որ կիսում է այդ մտահոգությունը և տեղեկացրել, որ արդեն իսկ ձեռնարկվել են Աշխատանքային օրենսգրքի և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագծերի պատրաստում, որոնք դրվելու են լայն հանրային քննարկման. «Առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի մեր առաջարկը, որը կբարելավի Առողջապահության և աշխատանքի տեսչության այն գործառույթները, որոնք  ապահովելու են աշխատանքի և զբաղվածության ոլորտի խնդիրները, ապահովելու են աշխատանքի իրավունքի ապահովումը և տեսչության վերահսկողական մեխանիզմները»։ Նա նշել է, որ կարևորում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը՝ Կառավարության կողմից քննարկվող «Աշխատի՛ր, Հայաստան» հայեցակարգի բովանդակության մշակման հարցում, քանի որ նախարարությունը զբաղվածությունը դիտարկում է որպես սոցիալական աջակցության մաս և աղքատությունը հաղթահարելու հիմնական միջոց: Նշենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որի նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խթանումը: