Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների փաթեթն ընդունվեց միաձայն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karavar

Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների փաթեթը։ Այն  ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Ըստ փաթեթի, կունենան երկու փոխվարչապետ, առաջին փոխվարչապետ չի լինի,  կօպտիմալացվեն  նախարարությունները։ Փաշինյանն ասաց, որ իրենց հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է։ «Այս ուղղությամբ մենք գնալու ենք շատ հավասարակշռված հանդարտ ճանապարհով։ Այս ընթացքում կադրային ջարդ չենք անելու, այո, կրճատումներ լինելու են, լինելու են էվոլյուցիոն ճանապարհով այդ կրճատումները, յուրաքանչյուր աշխատակցի առաջ դրվում Է շատ կոնկրետ խնդիր՝ վերանայել սեփական աշխատանքի որակը, ընդհանրապես այդ նախարարությունների աշխատանքի որակը։ Պետական կառավարման համակարգում պետք Է աշխատեն բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ։ »,-հավելեց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով, պարգեւավճարների շուրջ ստեղծված աղմուկը լավ առիթ Է հասկանալու, թե ովքեր են աշխատում պետական կառավարման մարմիններում. «Մեր պետական կառավարման համակարգը պետք Է լրջագույն խնդիրներ լուծի, դրա համար պետք Է աշխատեն առաջնակարգ մասնագետներ եւ այդ մասնագետները պետք Է հարիր աշխատավարձ ստանան, բայց սա միանգամից չի լինելու, պետք Է համբերատար լինել»։  Նախաձեռնությունների փաթեթն ընդունվեց միաձայն։