Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտի Հայաստանի Մ-22 հավաքականը մեկնեց Վլադիկավկազ

Սպորտ
a1bօks

Բռնցքամարտի Հայաստանի մինչեւ 18-22 տարեկանների հավաքականն այսօր առավոտան մեկնեց Վլադիկավկազ, որտեղ մարտի 8-17-ը տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա եւ 3 աղջիկ: Տղաների հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մարտի 8-13-ը տեղի կունենան նախնական փուլերի, մարտի 15-16-ին՝ կիսաեզրափակիչ, իսկ մարտի 17-ին՝ եզրափակիչ մրցամարտերը: