Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստն ուղիղ հեռարձակմամբ (տեսանյութ)

Պաշտոնական
karavarutyun

 
Բրյուսելյան այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց այցի մանրամասները։
Փաշինյանի խոսքով՝  ՀՀ կառավարությունը պետք է առաջիկայում կարեւոր որոշումներ կայացնի։ «Մենք այսօր Եվրամիության հետ մի քանի մեգա նախագծեր ենք քննարկել, այդ նախագծերի առաջին փուլը վերաբերվում Է ճանապարհներին եւ տրանսպորտին։ Մեր ավտոճանապարհները պետք է եվրոստանդարտներին համապատասխանեցնել։ Հաջորդ մեգանախագիծը ջրային համակարգերի, ջրերի մաքրման համակարգերի ստեղծումն է»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով քննարկվել Է նաեւ դպրոցաշինության խնդիրը։ Դպրոցները պետք Է համապատասխանեցնել եվրոպական կրթական բովանդակ ժամանակակից պահանջներին,ինչպես նաեւ սեյսմիկ կայունության խնդիրը պետք Է լուծել։ «Ինչպես նաեւ արդարադատության համակարգում պետք է խնդիրները լուծել, մասնավորապես բանտային պայմանների մասին է խոսքը, ինչպես նաեւ դատական համակարգում խնդիրներ ունենք։ Այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք Եվրամիության մեր գործընկերների աջակցությունը։ Նրանք պատրաստ են աջակցել, սակայն ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերի։ Այստեղ անելիք ունի մեր պետությունը։ Այստեղ կարեւոր է նաեւ արտաքին միջոցների ներգրավումը։ Էստեղ մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե ինչպես ենք այս հարցին վերաբերվում»,-նշեց վարչապետ Փաշինյանը։