Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Պորտոն» ռեւանշի հասան (տեսանյութ)

Սպորտ
a1liga-703

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի հերթական պատասխան խաղերը:   Պորտուգալիայի չեմպիոն «Պորտոն» սեփական դաշտում լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային» եւ ռեւանշի հասավ Հռոմում կրած պարտության դիմաց (1:2): Այդպիսով, «դրակոնները» մտան քառորդ եզրափակիչ, իսկ «գայլերը» մնացին առանց «որսի»:   Էլ ավելի մեծ ռեւանշի հասավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի հետ պատասխան խաղին Փարիզ էին ժամանել 0:2 հաշվով: Առաջին խաղակեսում նրանք թեթեւակի փոխհատուցման հասան՝ 2:1: Ընդմիջումից հետո տանտերերը չնայած ունեին խաղային մեծ առավելություն, բայց այդպես էլ չկարողացան հավասարեցնել հաշիվը: Իսկ ահա մրցավարի կողմից ավելացված ժամանակի 4-րդ րոպեին մանչեսթրցիները 11մ հարվածի իրավունք ստացան: Մարկուս Ռեշֆորդը վստահ իրացրեց այն եւ հաշիվը դարձրեց 3:1:   Այդպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց փլեյ-օֆֆի արգելքը՝ առաջին խաղում իր հարկի տակ երկու գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո: Դա մրցաշարի նոր ռեկորդ է:   Հիշեցնենք, որ երեկ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել Լոնդոնի «Տոտենհեմն» ու Ամստերդամի «Այաքսը»:   1/8 եզրափակիչի մնացած հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին եւ 13-ին: