Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ սկզբունքով են գործուղվում կամ չեն գործուղվում դիվանագետները (տեսանյութ)

Քաղաքականություն
54228786_371881820301360_6103497519478603776_n

«Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը նախ շնորհավորում է դիվանագետի օրվա առիթով Արտաքին գործերի նախարարին և բոլոր դիվանագետներին, և հետո հարցն ուղղում Զոհրաբ Մնացականյանին, թե այսօր ի՞նչ սկզբունքով են գործուղվում կամ չեն գործուղվում դիվանագետները: Զոհրաբ Մնացականյանն ընդունելով շնորհավորանքները, նշեց, որ սա ծառայություն է, որն ունի իր պահանջները: Հայաստանին պետք էր միջազգային փորձը տեղայնացնել և ձևավորել չափորոշիչներ, որոնք ուղղորդում են մեր ծառայության կանոնավոր աշխատանքը: «Ոչ մի դեպքում մենք չենք մերժում կամ ժխտում այն, ինչ-որ կառուցվել է տարիներ շարունակ: Մեր հիմնական նպատակն է՝ էլ ավելի ամրապնդել  ծառայությունը, ավելի ուժեղացնել այն հիմքերը, որոնք ավելի պրոֆեսիոնալիզացնում  են ծառայությունը: Այս շրջանում մենք ի հայտ բերեցինք նոր սերնդի դեսպաններ, այն մեր աշխատողներին, որոնք իրենց աշխատանքով տարիներ շարունակ կուտակած փորձով այն սահմանին հասան, և կարող են այդ սահմանը անցնել և դեսպանի կարգավիճակով իրականացնել իրենց աշխատանքը: Շատ հպարտ եմ մեր դիվանագիտական ակադեմիայի համար, որն արդեն կայացած ինստիտուտ է և այն օղակն է, որտեղ մենք արդեն մտցնում ենք ծառայության մեջ աշխատողներին արդեն պատրաստված: Նախկինում մենք պետք է ուղարկեինք  տարբեր ակադեմիաներ, այսօր մենք այդ հիմքը ունենք»: