Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլ. «Փյունիկը» կընդունի «Արարատ-Արմենիային», իսկ «Արարատը»՝ «Շիրակին»

Սպորտ
a1futbol-hajastan-6.03.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի կունենան 21-րդ միջանկյալ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»: Թիմերն այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 3-4-րդ տեղերը եւ առաջատար «Ալաշկերտից» հետ են մնում 3-4 միավորով: Բուքմեյքերներն այս մրցամարտում թեթեւակի առավելություն տալիս են տանտերերին՝ 2,30 գործակից՝ հյուրերի 2,80-ի դիմաց: Հայաստանի գործող չեմպիոնները՝ ալաշկերտցիները, այսօր կհյունկալվեն «Գանձասար-Կապանին», որը բաց է թողել նախորդ տուրը եւ ավելի շատ ժամանակ է ունեցել նախապատրաստվելու հանդիպմանը: «Արարատը» սեփական դաշտում կընդունի «Շիրակին», իսկ «Լոռի ՖԱ»-ն՝ «Արցախ ՖԱ»-ին: