Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Սպորտ
futball

Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին երկու մասնակիցը՝ Ամստերդամի «Այաքս» և Լոնդոնի «Տոտենհեմ»։ «Այաքսը» պայքարից դուրս թողեց Մադրիդի «Ռեալին»։ Այս զույգի առաջին մրցավեճում՝ Ամստերդամում, «Ռեալը»հաղթել էր կասկածելի մրցավարության շնորհիվ՝ 2։1 հաշվով։ Պատասխան խաղում «Այաքսը» 4։1 հաշվով ջախջախեց արքայական ակումբին։ Այսպիսով ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի վերջին երեք խաղարկությունների հաղթող Մադրիդի «Ռեալը» չկարողացավ հաղթահարել ընթացիկ մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը եւ դուրս մնաց պայքարից: «Ռեալը» սեփական դաշտում կրեց երկրորդ խոշոր պարտությունը եվրոգավաթային խաղում: Մինչ այդ «սերուցքայիններին» Մադրիդում վստահ հաղթանակ տարել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ն (3:0): Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», ապա լոնդոնյան ակումբը, որ առաջին խաղում 3։0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիա»-ին, պատասխան խաղում նույնպես հաղթեց՝ 1։0 հաշվով։