Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլավիկ Գալստյանը երկրորդն է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում

Սպորտ
a1borba-1

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը անհաջողության մատնվեց սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարում: Մեր 63 կգ քաշային ընբիշը թեեւ շատ վստահ սկսեց վրացի Լեւանի Կավաձեի հետ գոտեմարտը եւ առաջին մրցափուլից հետո հաղթում էր 8:4 հաշվով, սակայն երկրորդ կեսում տեղի տվեց եւ ի վերջո պարտություն կրեց՝ 8:10: Այդպիսով, Սլավիկ Գալստյանը զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը եւ առաջին արծաթե մեդալը նվաճեց Հայաստանի համար: Այսօր պայքարի մեջ մտած մեր 60 կգ քաշային ըմբիշ Արմեն Մելիքյանը ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից, իսկ 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: