Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Եգիպտոսին

Սպորտ
a1chess-astana-1

Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Եգիպտոսին 2-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը: Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթանակ տոնեց Եգիպտոսի ընտրանու նկատմամբ: Հանդիպման հաշիվն առաջինը բացեց չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը: Ապա վստահ հաղթանակներ տարան նաեւ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը: Վաղը կայանալիք 2-րդ տուրում մեր հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի հետ, որն այսօր 3:1 հաշվով առավելության հասավ Ղազախստանի նկատմամբ: Առաջնությունը հաղթանակով սկսեց նաեւ Չինաստանը, որը պարտության մատնեց Հունգարիային՝ 3,5:0,5: Հնդկաստան – Վրաստան եւ ԱՄՆ – Ուկրաինա հանդիպումներում գրանցվեց մարտական ոչ-ոքիներ՝ 2:2: