Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հրաժարվել է մարզվել թիմի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1ikardi

Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին հրաժարվել է մարզվել թիմի հետ եւ մասնակցել Եվրոպայի լիգայի «Այնտրախտի» հետ պատասխան խաղին: Ինչպես տեղեկացնում Sky Sport Italia-ն, ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզչին ասել է, որ դեռեւս ծնկահոդային ցավեր ունի եւ չի կարող մասնակցել պարապմունքներին: Մաուրո Իկարդին չի խաղում թիմի կազմում այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը նրան զրկել է ավագի թեւկապից: Արգենտինացի ֆուտբոլիստը վերջին անգամ խաղացել է փետրվարի 9-ին, որից հետո մշտապես հրաժարվել է դաշտ դուրս գալ՝ պատճառաբանելով ծնկի վնասվածքը: Իրականում այժմ լուրջ պայքար է ընթանում «Ինտերի» ղեկավարության եւ ֆուտբոլիստի գործակալ Ուանդա Նարայի միջեւ, ով նրա կինն է: Վերջինս գտնում է, որ ավագի թեւկապը անհիմն են խլել իր ամուսնուց եւ այն պետք է կրկին վերադարձվի իսկական տիրոջը: Հավելենք, որ Մաուրո Իկարդին անցած մրցաշրջանում «Ինտերի» կազմում դարձել էր 29 գոլի հեղինակ եւ ճանաչվել Իտալիայի առաջնության լավագույն ռնվարկու: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին ընդամենը 9 գոլ է խփել 20 խաղում: Խաղացողի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ հունիսը: