Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Եգիպտոսի հետ

Սպորտ
a1chess-kanajq

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի կունենա շախմատի աշխարհի թիմային առաջնության 1-ին տուրը: Հայաստանի կանանց հավաքականը վիճակահանության արդյունքներով մրցաշարը կսկսի Եգիպտոսի ընտրանու հետ հանդիպումով: Իսկ ահա 2-րդ տուրում մերոնք մրցելու են առաջնության ֆավորիտներից մեկի՝ Ռուսաստանի թիմի հետ:   Ահա Հայաստանի հավաքականի խաղացանկը. 5 մարտի Հայաստան – Եգիպտոս 6 մարտի Հայաստան – Ռուսաստան 7 մարտի Հնդկաստան – Հայաստան 8 մարտի Հայաստան – Չինաստան 9 մարտի ԱՄՆ – Հայաստան 11 մարտի Հայաստան – Ուկրաինա 12 մարտի Հունգարիա – Հայաստան 13 մարտի Հայաստան – Վրաստան 14 մարտի Ղազախստան – Հայաստան   Առաջին տուրում մեր թիմը հանդես կգա այսպիսի կազմով՝ Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Գեւորգյան, Սիրանուշ Ղուկասյան: Այդպիսով, հավաքականի ավագ Զավեն Անդրիասյանը հանգիստ է տվել առաջատար Էլինա Դանիելյանին: