Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի գավաթ. «Արցախ»-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սպորտ
64c5090588abd86f7e55522c98f07dd2

Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Արցախը» սեփական հարկի տակ  86:80 հաշվով առավելության հասավ «Արագած-2» թիմի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջովան Բոսեժուրը («Արագած-2»), ով վաստակեց 37 միավոր, 10 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին եւ կատարեց 3 արդյունավետ փոխանցում: Թիմերի առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Արցախի» առավելությամբ՝ 72:65: