Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Բեյլից եւ Սոլարիից (տեսանյութ)

Սպորտ
cid__efa7d4ad-20e9-0970-f209-eb407ccb2e1e@yahoo

Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում գնալով մեծանում է ներքին լարվածությունը: Ինչպես հայտնում է մադրիդյան «Մարկա» թերթը, թիմի ֆուտբոլիստների մեծ մասը վատ հարաբերությունների մեջ են իրենց թիմակից Գարեթ Բեյլի հետ: Նրանց անգամ զայրացրել է այն փաստը, որ ուելսցի հարձակվողն «Բարսելոնայի» հետ խաղին ընդգրկվել էր մեկնարկային կազմում: Հարկ է նշել, որ այդ հանիպման 61-րդ րոպեին Գարեթ Բեյլը փոխարինվելուց հետո անմիջապես գնացել է հանդերձարան, ապա ինքնությույն հեռացել մարզադաշտից: Այդ միջադեպի պատճառով «Ռեալի» ֆուտբոլիստները սկսել են չվստահել նաեւ թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին, որն ոչինչ չի անում իրավիճակը հստակեցնելու համար: Հավելենք, որ Գարեթ Բեյլն ընթացիկ մրցաշարջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ եւ կատարել 5 արդյունավետ փոխանցում: