Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախ ՖԱ»-ն ոչ-ոքի խաղաց «Բանանցի», «Շիրակը»՝ «Լոռի ՖԱ»-ի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1futbol-hajastan-3.03.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 20-րդ տուրի մնացած երկու հանդիպումները: Մրցաշարի հետնապահ Երեւանի «Արցախ ՖԱ»-ն հյուրընկալեց չեմպիոնության համար պայքարող Երեւանի «Բանանցին»: «Փյունիկի» արհեստական խոտածածկով մարզադաշտում կայացած խաղում այդպես էլ չորոշվեց ուժեղագույնը: Խաղի 20-րդ րոպեին Դմիտրո Կլիմակովն առաջ մղեց տանտերերին, իսկ 36-ին հյուրերի բոսնիացի կիսապաշտպան Ալեքսանդր Գլիշիչը կրկին սթատուս-քվո՝ հավասարություն սահմանեց: Երկրորդ կեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1: «Բանանցը» վաստակեց 30 միավոր եւ հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»: «Արցախ ՖԱ»-ն միավորների քանակով (13) հավասարվեց 8-րդ հորիզոնականում գտնվող «Արարատին»: Գյումրիում զուգահեռ ընթացող «Շիրակ» - «Լոռի ՖԱ» խաղում դարպասներն ընդհանրապես մնացին անառիկ եւ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Շիրակցիները վաստակած 23 միավորով ընթանում են 6-րդ հորիզոնականում, իսկ «Լոռի ՖԱ»-ն 26-ով զբաղեցնում է 5-րդ տեղը: