Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականների կազմերը

Սպորտ
a1borba

Մարտի 4-10-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը։   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, արդեն հայտնի են մեր հավաքականների կամզերը:   Հունահռոմեական ոճի երիտասարդների ընտրանի. 55 կգ՝ Նորայր Հախոյան 60 կգ՝ Արմեն Մելիքյան 63 կգ՝ Սլավիկ Գալստյան 72 կգ՝ Հրանտ Կալաչյան 130 կգ՝ Դավիթ Օվասապյան   Ավագ մարզիչը Արմեն Բաբալարյանն է։ Թիմը մրցատեղի կմեկնի վաղը՝ մարտի 3-ին:   Ազատ ոճի երիտասարդական հավաքական. 57 կգ՝ Վաղինակ Մաթևոյան 61 կգ՝ Հրաչյա Մարգարյան 65 կգ՝ Վազգեն Թևանյան 70 կգ՝ Գևորգ Մխեյան 74 կգ՝ Խաչատուր Պապիկյան 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան 92 կգ՝ Սարգիս Հովսեփյան   Նովի Սադում թիմը ղեկավարելու է Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։ Ազատոճայինները Սերբիա կմեկնեն մարտի 7-ին։