Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն մեկնող Հայաստանի թիմի կազմը հայտնի է

Սպորտ
sport-boks-1

Մարտի 7-17-ը Վլադիկավկազում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա եւ 3 աղջիկ: Վլադիկավկազում հայկական բռնցքամարտի պատիվը կպաշտպանեն՝ տղաներից  52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, աղջիկներից՝ 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: