Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար դեղապատ ստենտի ներդնում

Հասարակություն
bjishk

2019 թվականի մարտի 1-ից  Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրի  զարգացման նպատակով` անվճար, պետական պատվերի   շրջանակներում  մեկ «ոչ դեղապատ» ստենտի  տեղադրումը փոխարինվում  է  մեկ «դեղապատ ստենտով»: Միաժամանակ  հիվանդները  երկու ամիս հնարավորություն կունենան հիմնական դեղերի ցանկից ստանալ հակաթրոմբային և հակախոլեստերինային դեղեր: 2018 թվականին աշխատանքներ են տարվել ստենտերի գների նվազեցման ուղղությամբ և արդյունքում հնարավորություն է ստեղծվել այն ձեռք բերել սահմանվածից  70  հազար դրամ  ցածր գնով։ Նախորդ տարում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 380 քաղաքացի, որոնցից 272-ը ենթարկվել  է կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության, 133 հիվանդի տեղադրվել   164  ստենտ: Տարվա կտրվածքով 86 սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա: 2018 թվականին անգիոգրաֆիայի բաժանմունքում  26  հիվանդի կատարվել է ստորին վերջույթների էնդովասկուլյար միջամտություններ, 9-ի հիվանդի` ստորին վերջույթների անգիոգրաֆիա, 17 հիվանդի տեղադրվել 29 ստենտ: Այս միջամտությունները  կատարվել  են  անգիոգրաֆիայի բաժանմունքի  բժիշկների և անոթային վիրաբույժների  կողմից: Վիրահատություններն իրականացվել են ավստրիահայ  հայտնի  անոթային վիրաբույժ  Արա Ուղուրլյանի մասնակցությամբ: Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով` սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և շտապօգնության  ծառայության հետ:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն