Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունում նիստը սկսել են մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Սումգայիթի զոհերի հիշատակը (տեսանյութ)

Պաշտոնական
2-14

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը: «31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդեր: Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ և ռասսայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները: Նման դեպքերը եզակի չեն եղել մեր պատմության մեջ, և ես կարծում եմ՝ պատմությունից մենք մեր դասերը սերտել ենք»,-նշել է փոխվարչապետը: