Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշեց նիստը փակ անցկացնել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
eph-3

Երևանի պետական համալսարանում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 10 նիստը, որի օրակարգում դրված էր ԵՊՀ ռեկտոր-կառավարիչ Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը։ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր ելույթում նշեց, որ ԲՈՒՀ-ի ակադեմիական և ինքնավարության տեսանկյունից ԵՊՀ-ի վրա տեղի է ունեցել կենտրոնացումը, որը հերքել հնարավոր չէ։ Ուսխորհրդի նշում է, որ ԵՊՀ -ում առկա են բազում խնդիրներ՝ սկսած գրադարանի գրականությունից։ Ափոյանն անդրադարձավ օրեր առաջ մի խումբ ուսանողների կողմից ակցիաներին՝ ուղղված Արամ Սիմոնյանի հրաժարականի։ Ընդգծեց, մասնավորապես հետևյալ արտահայտություններն ուղղված ԵՊՀ ռեկտորին՝ «Արամ, ամեն ինչ չես կարա», «Հարամիր Արամին» և այլն։ Ափոյանը ընդգծում է իշխանությունների կողմնակալ վերաբերմունքը։ Հավելելով՝ հարցադրում է անում, թե ինչո՞ւ կառավարությունը չի ընդունում ԵՊՀ ղեկավարության քաղաքականությունը և առաջարկում փորձել առաջ եկած խնդիրները լուծել։ Նիստն ուղեկցվեց նաև միջադեպով։ ՀՀ ԶՈւ նախկին մի գնդապետ Արամ Սիմոնյանին մեղադրեց իրեն 30 միլիոն դրամ «գցելու մեջ»։ Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանն ընդգծեց, որ ԵՊՀ ռեկտորի հետ կապված հարցում պետք է առաջնորդվել ոչ թե հիմնադրամների մասին օրենքով, այլ՝ Բարձրագույն կրթության մասին օրենքով։ Շեշտում է նաև, որ բարձրագույն կրթության մասին օրենքում չկա ռեկտորի լիազորությունների վաղաժամ դադարեցման վերաբերյալ որևէ դրույթ։ Իսկ, քանի որ Բարձրագույն կրթության մասին օրենքում չկա վերոնշյալ դրույթը, սակայն օրակարգում դրված է լիազորությունների դադարեցման հարցը, ուստի սա իրավաբանական տեսանկյունից դիտարկվում է որպես իրավական բաց։ Ի պատասխան Վաղարշյանի ելույթին՝ Գեւորգ Մուրադյանն ասաց, որ անկախ ամեն ինչից հարցի քննարկումը  շարունակվելու է։ Նիստի ընթացքում ամբիոնին մոտեցավ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը և մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների նիստը վարողների սեղանին՝ «Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրին, ձեզ չպահեք» ասելով։  Բանասեր Մարգարիտա Ապրեսյանը նկատեց, որ իրավական տեսանկյունից չի կարելի դնել ԵՊՀ ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցը։ Ինչպես նաև Արամ Սիմոնյանին բնութագրեց որպես համալսարանին նվիրված մարդ։ «Մենք ապրում ենք հետհեղափոխական դեմոկրատական երկրում»: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը Վաղարշյանի հարցադրումներն ու մոտեցումները տեղին համարեց ու առաջարկեց քննարկել ԵՊՀ-ում տեղի ունեցած իրավիճակը, խնդիրները և ի հայտ բերել լուծումները, իսկ ստացված եզրակացություններից ելնելով պայմանավորել հետագա գործողությունները։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն  էլ նշեց, որ ցավալի է ԵՊՀ վրա այս կերպ քաղաքական կենտրոնացումը, սակայն մյուս կողմից ողջունելի է, որ այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի օրոք ձայն չէին խոսում, հիմա խոսում են։ ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր հերթին առաջարկեց շարժվել ըստ օրակարգի, որ այս հարցը չհետաձգվի։ Վաղարշյանն առաջարկեց այսօր սահմանափակվել և հետաձգել նիստը։ ԵՊՀ-ում խորհրդի նիստի ժամանակ բուռն վեճ առաջացավ, երբ որոշվեց քվեարկություն անցկացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը փակ անցկացնելու մասին: Ներկաներից մեկը պահանջում էր, որ նիստը բաց լինի: Սակայն նիստը նախագահողն առաջարկեց քվեարկել՝ ովքեր են կողմ, որ նիստն անցկացվի փակ: Խորհրդի անդամները միաձայն քվեարկեցին նիստը փակ անցկացնելու օգտին: Հոգաբարձուների խորհրդի անդամ չհանդիսացողներին ու լրագրողներին հորդորվեց լքել նիստերի դահլիճը: Նիստը հետաձգվեց։ Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհրդի նիստում այսօր քննարկվում է բուհի ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցը: