Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղեկատվության մենաշնորհի պահպանումն անհնար է. Զարուհի Փոստանջյան

Հասարակություն
Postanjyan-Zaruhi2

Երևան քաղաքի ավագանին տարիներ առաջ որոշումներ էր կայացրել Երևանի՝ Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի ոչ բարեկարգ տարծքները տրամադրել տարբեր լրատվամիջոցներին՝  իրենց աշխատանքային գործունեության համար:  Սույն որոշումների հիման վրա «Հայելի ակումբը», «Հրապարակ» օթերթը, «Անդին» ամսագիրը, «Ա1+» հեռուստաընկերությունը և այլ լրատվամիջոցներ բարեկարգելով տրամադրված տարածքները իրականցրել են բարեխիղճ մասնագիտական գործունեություն` իրացրել են ազատորեն արտահայտվելու իրավունքը։ Տարածել են քաղաքացիների տարբեր կարծիքներ, տեղեկություններ և գաղափարներ՝ առանց պետական մարմինների միջամտության և գրաքննության։ Այս ազատությունների իրականացումը այսօր փորձում են ապօրինի սահմանափակել: Լրատավամիջոցների նկատմամբ փորձ է կատարվում կիրառել պատժամիջոցներ, որոնք նախատեսված չեն օրենքով և հակասում են ժողովրդավարական արժեքներին: Երևանի քաղաքապետարանը առանց իրավական հիմնավորման, անտեսելով Երևանի ավագանու որոշումները, լրատվամիջոցներին ծանուցում է ներկայացրել հինգ օրվա ընթացքում տարածքները ազատելու մասին: Ակնհայտ է, որ լրատավամիջոցների օրինական գործունեությանը խոչընդոտելը Երևանի քաղաքապետի հեղինակային մտահաղացումը չէ և ինքնուրույն նախաձեռնությունը չէ, այս ապօրինի միջամտությունը` համակարգված և համաձայնեցված գրոհ է խոսքի ազատության դեմ: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության նկատմամբ գրոհ իրականացնելու դերի ստանձնումը, Երևանի քաղաքապետի միջոցով (այլ միջոցներով ևս) և հորդորում խոսքի ազատության սահմանափակման հեղինակներին ականջալուր լինել ժամանակակից փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկոյամայի խոսքին` «Տոտալիտար կառավարումը պահանջում է ռեժիմի տեղեկատվության մենաշնորհի պահպանում, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները, այն անհնար դարձնելով, տրոհում են ռեժիմի հզորությունը»:    «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյան