Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի կալանքը եղել է անհրաժեշտ. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

Հասարակություն
andrias-1

Սարի թաղում անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ, իրավաբան Անդրիաս Ղուկասյան պնդմամբ՝ մեղադրական կողմ հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է իրեն կապել «Սասնա ծռեր»-ի հետ։ «Ինձ ներկայացված մեղադրանքը նույնն է, ըստ էության, ինչը և Սասնա ծռերի դեպքում։ Պատանդներ վերցնելու, շենք գրավելու, ապօրինի զինվելու փորձ։ Այսինքն՝ ըստ մեղադրողի, ես եղել եմ այն անձը, ով պիտի մարդկանց հավաքագրեր՝ ճեղքելով ոստիկանության պատնեշը ներս բերեր ՊՊԾ գունդ, որտեղից որ քաղաքացիները «Սասնա ծռեր»-ի հետ շարունակեին հեղափոխությունը»,- Ղուկասյանն ընդգծում է ոստիկանության վարկածն ու հավելելում, որ այս վարկածով փորձ է արվում քողարկել այդ օրերին տեղի ունեցող իրական իրադարձությունները։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի միջև խոսակցությունների գաղտնալսումներն ըստ քաղաքական գործչի, ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եղել է անհրաժեշտ։ «Որովհետև Ռոբերտ Քոչարյանը փաստորեն այն անձն է, որն ի վիճակի է նման գաղտնալսումներ իրականացնել»,- շեշտում է նա, համոզված լինելով, որ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, ունի ավելի լայն հնարավորություններ գործի ընթացքի վրա ազդելու համար։