Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ն չի մեկնաբանում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին լուրը

Հասարակություն
aats-pvts

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս պահին պարզաբանում չի տալիս Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակիցների ձերբակալության մասին շրջանառվող լուրերի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: «Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում չի տալիս: Ավելի ուշ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հաղորդագրությամբ հանդես կգա»,-նշեց Գալստյանը: Իսկ Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկություն չունեն՝ խորհուրդ տալով թեմայի հետ կապված կապ հաստատել ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հետ: «Մենք չենք իրավասու մարմինը, որը տեղեկություններ պետք է տրամադրի ձերբակալությունների մասին: Ձերբակալելու փաստի առթիվ մենք չունենք տեղեկատվություն, մենք նաև այն մարմինը չենք, որը ձերբակալություն է իրականացնում կամ բերման է ենթարկում»,- ասաց Մեժլումյանը: Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվումթե ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակիցների: