Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընթանում է ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Անդրիաս Ղուկասյանի դատական նիստը (տեսանյութ)

Հասարակություն
andrias

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Անդրիաս Ղուկասյանի դատական նիստը՝  դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Մեղադրանքը կազմված է հետևյալ ՀՀ Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 225-րդ հոդված 1-ին մաս, 34-219-րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետ, 34-218-րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետ, 34-235-րդ հոդված 3-րդ մաս։ Հավելենք նաև, որ այս գործով Անդրիաս Ղուկասյանը 2017 թվականի հունվարին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իսկ եվրոպական դատարանը կոմունիկացիա է արել ՀՀ կառավարությանը, որին իսկ ՀՀ-ն պետք է պատասխանի 2019 թվականի մարտի 24-ին։ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին պետք է հայտնի այս գործի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Մեղադրանքը կազմված է ՀՀ Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 225-րդ հոդված 1-ին մաս, 34-219-րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետ, 34-218-րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետ, 34-235-րդ հոդված 3-րդ մաս։ Նիստին որպես դիտորդ ներկա է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան։

«Սասնա ծռեր» խմբի նախկին անդամ, այս գործով որպես վկա ներգրավված Էդգար Սողոմոնյանը հրաժարվում է ցուցմունք տալ ու հարցերի պատասխանել։

Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ մոտ 3 տարի քննվում է այս գործը և վկային մեղադրյալի կողմից հարցեր ուղղելու հնարավորությունից զրկելը խախտում է կոնվենցիան ու սահմանադրական իրավունքը։

Դրանով իսկ, ըստ Ղուկասյանի, կրկին առաջ են գալիս Հայաստանյան օրենսդրության թերությունները, այն է՝ մեղադրյալի կողմից գործով վկային քննելու հնարավորություն չունենալը։

Մեղադրյալի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու կապակցությամբ, մեղադրական կողմը միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդությամբ մեղադրական կողմը ցանկանում էր քննվող գործում օգտագործել նախաքննության ընթացքում Էդգար Սողոմոնյանի կողմից տված ցուցմունքները, սակայն դատարանը մերժեց։

Պատճառաբանելով, որ դրանով կխախտվեր մեղադրող կողմի և մեղադրյալ կողմի իրավունքների հավասարության սկզբունքը։

  Այս գործով ևս մեկ վկա, «Սասնա ծռեր» խմբի անդամ Ռուբեն Գրիգորյանը նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ ու հարցերի պատասխանել։
Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը կարևոր համարեց Դավիթ Սանասարյան և Արմեն Մարտիրոսյանը որպես վկա ներգրավելը։
 
Դատարանը նույնպես անհրաժեշտ համարեց նրանց ներգրավվումը։
 
Մեղադրող կողմը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատարանն այս գործով նախկին մեղադրյալներ՝ Արմեն Մարտիրոսյանին ու Դավիթ Սանասարյանին որպես վկա ներգրավելով, կողմնակալություն է ցուցաբերում։

 

Դատական նիստը կշարունակվի մարտի 12-ին։