Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե եղբայր չենք, բարեկամ ենք միանշանակ. իսպանացի երաժիշտ (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-22

«Դուխով» և ուղղակի ֆորտե նվագելը տարբեր բաներ են: Մաեստրո Թոփչյանը դրա համար էլ մեկ տարի առաջ գնեց պղնձափողային լավագույն մակնիշների գործիքներ և  հայտարարեց մրցույթ»:   Տուբահար Արայիկ Ռուբինյանը 2017-ից Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կազմում է: Տասնհինգ տարի  ապրել է Գերմանիայում, մինչ այդ ապրել և սովորել է Ռուսաստանում, աշխատել է Իսպանիայում: «Երաժիշտները,- ասում է  նա,- պետք է կարողանան կատարելագործվել: Նոր սերունդը բավական պոզիտիվ ու շնորհալի է, սակայն,  ինֆորմացիայի պակաս կա»: Հայ պատանի երաժիշտների համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, «Երազ Արտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ նման անվճար դասընթացներ են անցկացնում՝ շուրջ հինգ տարի: Հերթական անվճար վարպետության դասերին կարող էին մասնակցել պղնձափողային բասային գործիքների վրա նվագող բոլոր ցանկացողները: Արայիկ Ռուբինյանի խոսքով, վարպետության այս դասընթացը հետաքրքեց միայն աշակերտներին, իսկ ուսուցիչներից մասնակցեց ընդամենը մեկը՝ թիվ 13  երաժշտական դպրոցից: Վարպետության դաս անցկացնող, ազգությամբ իսպանացի Խուան Պարդո Խիլը, մեկ և կես տարի  է Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տրոմբոնահարն է: «Հպարտ եմ,- ասում է իսպանացի երաժիշտը,- որ աշխատում եմ նման նվագախմբում, պարոն Թոփչյանի նման դիրիժորի հետ: Հայաստանը սրտաբաց մարդկանց երկիր է, հայերն իրոք նման են իսպանացիներին, և ասեմ, որ եթե եղբայր չենք, բարեկամ ենք միանշանակ: Բաս տրոմբոնահար Սանտյագո Դիազ Ագիրեն, որ նույնպես  մեկ տարի է աշխատում է նվագախմբում, ասում է, որ մինչ Հայաստան գալը, երկրի մասին համարյա ոչ մի բան չգիտեր:  Զարմացած է, որ Երևանը եվրոպական քաղաք է, նման անցուդարձ ունի և անգամ Մադրիդին է նմանեցնում: Նվագախմբի նման բարձր որակը ևս անասելի զարմացրել է: Նրա խոսքով, հայ պատանի երաժիշտները աշխարհի բոլոր երեխաների նման շնորհալի են: Երեխաները հաճույքով են մասնակցում դասերին: Բնականից տաղանդ ունեն և նրանց պոտենցիալը կարևոր է բացել: