Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ում խորհուրդ տվեցին սպասել մի քանի օր (տեսանյութ)

Հասարակություն
urcadzor

Ուրցաձոր խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում։

Նրանց պնդմամբ Ուրցաձորի  նորընտիր համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ և նախընտրական քարոզարշավի ընթացքում կաշառք է բաժանել՝ ալյուր, ընդեղեն և այլն։

Ուրցաձորի բնակիչ, պայմանագրային զինծառայող Սայադ Հովհաննիսյանի խոսքով՝ ահազանգել են Վեդիի ոստիկիկանական բաժանմունք, սակայն ոստիկանությունը որևէ միջոցառումների չի դիմել, քանի որ Ուրցաձորի ոստիկանությունում Անդրեասյանը ունի «իր մարդիկ»։

Ուրցաձորցիները պահանջում են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։ Նրանց լսեց վարչապետի օգնականը։    

Կառավարությանը փոխանցվեց է ուրցաձորցիների կոմից արձանագրված չարաշահման, Անդրեասյանի ունեցվածքի վերաբերյալ որոշ նյութեր։

Վարչապետի օգնականի խոսքով՝ չարաշահման դեպքերի վերաբերյալ նյութերը կուղարկվեն դատախազություն։

Ուրցաձորի բնակիչ Սայադ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ռաֆիկ Անդրեասյանը «իրենով է արել» համայնքապետարանի նախկին շենքն ու այն դարձրել հյուրատուն։ Դրանից  հետո  նրանք շարժվեցին ԱԱԾ, որտեղ  հերթապահին տեղեկացրին իրենց նախկին նամակի մասին։ Քիչ առաջ ԱԱԾ-ից նրանց խորհուրդ տվեցին մի քանօի օր սպասել նամակի պատասխանի։ Ի ԴԵՊ Այսօր կառավարության շենքի մոտ կանխվեց ԱնդրանիկԱ.-ի ինքնահրկիզման փորձը։ Ուրցաձորցիները վստահեցրին՝  նա իրենց հետ կապ չունի։ Վերջինիս կառավարությունում խոստացել են երեկոյան լսել։